Իրադարձություններ Հայաստանում
Գիտական խորհրդի նիստ ԵՊԲՀ-ում

ԵՊԲՀ-ում այսօր անցկացված գիտական խորհրդի նիստը մեկնարկեց համալսարանական հիվանդանոցների 2017 թվականի գործունեության հաշվետվությամբ: Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանն իր զեկույցում հանգամանալից ներկայացրեց «Հերացի» և «Մուրացան» հիվանդանոցային համալիրների անցած տարվա գործունեությունը:
«Հերացի» հիվանդանոցային համալիրում 2017 թվականին ստացիոնար պայմաններում բուժօգնություն է ստացել 8403 քաղաքացի, իսկ «Մուրացան»-ում՝ 10888: Պրոռեկտորի խոսքով՝ վերջին վեց տարում երկու հիվանդանոցում էլ աճել է ստացիոնար պայմաններում բուժօգնություն ստացած քաղաքացիների թիվը շուրջ 6700-ով: Սա պայմանավորված է հատկապես անհետաձգելի բուժօգնության ծառայությունների առավել ծանրաբեռնված աշխատանքով և բարձր դիմելիությամբ: Երկու բուժհաստատությունում էլ նվազել են մահվան դեպքերը:
Արմեն Մինասյանն ընդգծեց, որ կատարված և շարունակվող բոլոր աշխատանքների հիմքում առաջին հերթին պացիենտների բուժման որակի բարձրացումն է: Իրականացվող աշխատանքները բխել են բուհի զարգացման ծրագրից: Ինչպես նախորդ տարում, այնպես էլ ընթացիկ ժամանակահատվածում և առաջիկայում օրակարգային են նոր ծառայությունների ներդրման, անբարեկարգ տարածքների վերանորոգման, ինչպես նաև նորագույն բժշկական սարքավորումների ձեռքբերման հարցերը:
2017թ. մի շարք նոր ծառայություններ են ներդրվել, մասնավորապես՝ «Հերացի» համալսարանական հիվանդանոցը համալրվել է Ուրոլոգիական կլինիկայով, բացվել է նաև Արյունաբանական կետ: Երևանի կենտրոնում արյունաբանական նոր ծառայության ստեղծումը ևս անհրաժեշտություն էր, քանի որ այն պայմանավորված էր արյան և դրա բաղադրամասերի փոխներարկման անհրաժեշտությամբ: Մեկ տարում հավաքագրվել է ավելի քան 600 դոնոր, որից ավելի քան 200-ը ԵՊԲՀ ուսանողներն են: Առաջիկայում աշխատանքներն են իրականացվելու դոնորների ռեեստրի ստեղծման ուղղությամբ: Նախորդ տարի բացվել է նաև «Մուրացան» հիվանդանոցի Մանկական և նորածնային վերակենդանացման բաժանմունքի վերանորոգմած մասնաշենքը:
Հիվանդանոցների գործունեությունից չեն վրիպել նաև մարզային այցելությունները, որոնց շրջանակում երկու հիվանդանոցի բուժաշխատողների կողմից անվճար մասնագիտական խորհրդատվություն է տրամադրվել հազարավոր քաղաքացիների:
Հիվանդանոցային աշխատանքների առանցքում է նաև ապահովագրական ծառայության ներդնումը և զարգացումը: Արմեն Մինասյանը որպես հաջողված օրինակ մատնանշեց ԵՊԲՀ աշխատակիցների համար ապահովագրական քարտերի տրամադրման ծրագիրը:
Հաջողությունների թվում էր նաև այս տարվա հունվարին բացված հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը, որը եզակի է տարածաշրջանում:
Անցած տարում իրականացվել է նաև կլինիկական օրդինատորների խրախուսման ծրագիր: Բուհի ղեկավարությունն այս կերպ նպատակ ունի խրախուսել այն սովորողներին, ովքեր ուսմանը զուգահեռ նաև ակտիվ կլինիկական գործունեություն են իրականացնում, հերթապահում են բաժանմունքներում:
Պրոռեկտորը տեղեկացրեց, որ հետագա ծրագրերի թվում է պալիատիվ բուժօգնության, ինչպես նաև հեռաբժշկության բաժանմունքների ստեղծումը:
Գլխավոր հաշվապահի տեղակալ Բեատրիսա Կեովտերելյանն էլ զեկուցեց համալսարանական հիվանդանոցների ֆինանասական գործունեության վերլուծության արդյունքների մասին:
Ամփոփելով համալսարանական հիվանդանոցների գործունեության հաշվետվությունը՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ այսօր շնորհիվ համակարգված աշխատանքի համալսարանական երկու հիվանդանոցները, ինչպես նաև արդեն մի քանի ամիս ԵՊԲՀ-ի կազմում գործող Միքայելյան վիրաբուժության ինստիտուտը լրջագույն դերակատարում ունեն մայրաքաղաքի առողջապահական համակարգում: Նրա գնահատմամբ՝ մեկ տարվա ընթացքում հսկայական աշխատանք է կատարվել, որի արդյունքներն արդեն տեսանելի են:
Գիտական խորհրդի նիստի օրակարգը հագեցած էր: Հաստատվեց Իրավաբանական բաժնի պետ Մելիք Սողոմոնյանի կողմից ներկայացված կանոնակարգերի փոփոխությունները: ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական Իզաբել Աբգարյանը Գիտական խորհրդի ուշադրությանը ներկայացրեց բուհի Հոգաբարձուների խորհրդի որոշման նախագիծը, որը վերաբերում էր ռեկտորի կրթաթոշակ սահմանելու և այդ կրթաթոշակի տրամադրման կարգի հաստատմանը:
Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանն անդրադարձավ բուժհաստատությունների կառավարման վերապատրաստման դասընթացի կրթական ծրագրին և պլանին, որը ևս հաստատվեց խորհրդի անդամների կողմից: Գիտական խորհրդի նիստում հաստատվեց նաև ուսումնական գրականության հերթական ցանկը, անցկացվեց գիտական կոչումների շնորհման և ամբիոնների վարիչների, պրոֆեսոների պաշտոնների ընտրության մրցույթ:
Գիտական խորհրդի նիստի ընթացքում ԵՊԲՀ ռեկտորը խորհրդի անդամների անունից շնորհավորեց նաև ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Կառլեն Ադամյանին Ղրղզստանի Առողջապահության նախարարության ակադեմիկոս Միրսաիդ Միրախիմովի անվան սրտաբանության և թերապիայի ազգային կենտրոնի և Ներքին հիվանդություններով զբաղվող բժիշկների ասոցիացիայի կողմից ակադեմիկոս Միրախիմովի անվան մեդալին արժանանալու առթիվ:

Կարդացեք նաև

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...


Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...


Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...


Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...


ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...


Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...


Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...


2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...


2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...


Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...


ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն